|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՊՃՀ-ում ռեկտորի ընտրություններ էր: Ընտրությւոններին ձայների մեծամասնությամբ բուհի ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը: Մինչ այդ, ռեկտորի մյուս թեկնածուն` Հովհաննես Թոքմաջյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե մեկը պարտվում է, պետք է հեռանա, որ մյուսին իր ծրագրերն իրականացնելու հնարավորություն տա և նրա շնչին նստած չլինի:
Այնուամենայնիվ, փորձեցինք հետաքրքրվել պարոն Մարուխյանից` այս ամենից հետո` պատրաստ է համագործակցել Թոքմաջյանի հետ: «Միանշանակ պատրաստ եմ աշխատել իր հետ: Ավելին, կցանկանայի` միասին տանեինք այն լուծը, որը դրվում է իմ ուսերին»,-ասաց Մարուխյանը: