|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ժամանակ արտակարգ դեպք է գրանցվել. հայտնում է Turan-ը:
Հաղորդվում է, որ խաղերը լուսաբանող լրագրողների մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ երեկ մրցումների ժամանակ լուսավորման մի քանի լամպեր են պայթել: Ներկաներից շատերը նույնիսկ չեն նկատել կատարվածը:
Սակայն այսօր առավոտյան շատ լրագրողներ բողոքել են տեսողության վատացումից: Նրանց ուղարկել են հիվանդանոց` հետազոտության: