|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստան բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:
2001 թվականից մինչ օրս ոչ մի օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ չի դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն բուժման նպատակով Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Նախագծի ընդունմամբ` ակնկալվում է բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի պահանջը: