|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բաքվի Եվրոպական առաջին մարզախաղերում գերազանց գոտեմարտ անցկացրեց Հայաստանը ներկայացնող ծանր քաշային Լևան Բերիանիձեն: Մեր ըմբիշը հիանալի հաղթանակ տարավ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովի նկատմամբ: Առաջին 2 միավորը վաստակեց Ռուսաստանի ըմբիշը: Սակայն Լևանը նետվեց գրոհի ու նախ մրցակցին հանեց աշխատանքային գոտուց, ընդմիջումից հետո էլ 3 անգամ փոխադրեց նրան և հաղթեց 7-2 հաշվով:
Բերիանիձեի քառորդ եզրափակիչի մրցակիցը Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Շեմարովն է: