|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Թբիլիսիի կենդանաբանական այգուն կից տարածքում վագրը հարձակվել է քաղաքացու վրա. հայտնում է apsny.ge-ն:
Նշվում է, որ ականատեսները նրան սկզբում առյուծի տեղ են դրել:
Ջրհեղեղից հետո ազատության մեջ հայտնված վագրը այս օրերին թաքնվել է գործարանի պահեստում, որտեղ և հարձակվել է քաղաքացու վրա ու հոշոտել նրան: Տղամարդը մահացել է: Վագրն արդեն ոչնչացվել է:
Վրացիները սոցցանցերում դժգոհության ալիք են բարձրացրել, քանի որ մինչ այդ իշխանությունները հայտնել էին, թե կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ քաղաքում չկան: