|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ուրբաթ օրը` հունիսի 19-ին, տեղի կունենա Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Հիշողություն» ֆիլմի առաջին ցուցադրությունը:
Նախկին պատգամավորը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հիշողություն» ֆիլմի ցուցադրությունից հետո սկսելու են «Գրիգոր Լուսավորիչ» ֆիլմի նկարահանման աշխատանքները:
«Ֆիլմում կլինեն Քրիստոսը, Աբգար թագավորը, Տրդատը… Այդ ամբողջի ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը Yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ կալանավայրում գտնվելու ժամանակ զբաղված է եղել` նոր ֆիլմի սցենարը գրելով և Աստվածաշունչն ուսումնասիրելով: Հակոբյանն ասել էր նաև, որ նոր ֆիլմը կրոնի մասին է: