|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր` ժամը 19-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի կունենա առաջին Եվրոպական ամառային խաղերի բացման հանդիսավոր արաողությունը: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով այժմ գտնվում է Բաքվում, Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով, իսկ մեր եռագույնը կտանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:
Հավելենք, որ երեկ Բաքու ժամանեց Հայաստանի մարզական պատվիրակության ևս մի խումբ, որի կազմում էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը: