|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր Զվարթնոցի տաճարում տեղի կունենա Տիգրան Համասյանի բացօթյա համերգը` «Լույս ի լուսոյ» խորագրով: Համերգի մուտքն ազատ է:
Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա համերգով կմեկնարկի Զվարթնոցից Ստամբուլ ուխտագնացությունս` Երևանի պետական կամերային երգչախմբի հետ համատեղ: Համերգը տեղի կունենա 7-րդ դարի տաճարի ավերակներում: Ես շատ հուզված եմ և ոգեշնչված, քանի որ ձեզ եմ ներկայացնելու Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի գործերը, իսկ այդ ստեղծագործությունների միջոցով պատմության հետ առերեսվելիս`մեր հետևում կլինի Արարատը` իր սպիտակ գագաթով: Համերգը կսկսվի ժամը 8-ին, մուտքն ազատ է: Աղոթենք, որ լավ եղանակ լինի»: