|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այժմյան Թուրքիայի տարածքում գտվող հայկական Տիգրանակերտ քաղաքում (այժմ՝ քրդաբնակ) սպանել են «Ենի իհյա-դեր» (Նոր գիտություն, ծառայություն, համագործակցություն և հետազոտությունների ընկերակցություն) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Այթաչ Բարանին:
Ըստ «Ակօս»-ի՝ հայտնի է դարձել, որ մի խումբ զինյալներ կրակ են բացել, ինչի ընթացքում վիրավորվել են ևս մի քանի քաղաքացիներ, որոնց թվում եղել են լրագրողներ:
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի մանրամասները պարզվում են: