|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» թերում կարդում ենք. «Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների և համակարգի աշխատակիցների:
Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին և ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության և քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջև ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմած է, թե ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որևէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն և թույլտվություն հարցնեն իր ղեկավարից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։