|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիան պատրաստ է սկսել «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի շինարարությունը, հենց որ Ռուսաստանից ստանա դրա կոորդինատները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը. հայտնում է РИА Новости-ն:
«Հարավային հոսքի» չեղարկումից հետո 190 կմ երկարությամբ գազատարը, որը պետք է անցներ Բուլղարիայի տարածքով, կշարունակվի Թուրքիայի տարածքով։ Մեզ անհրաժեշտէ ստանալ գազատարի անցման կոորդինատները։ Թուրքիան դիմել է Ռուսաստանին անհրաժեշտ տեղեկությունը տրամադրելու խնդրանքով։ Պատասխանը ստացել ենք, սակայն այն մի շարք կետերում լիարժեք չէր, այդ պատճառով որոշում էր կայացվել կրկնակի հայց ուղարկել առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար»,-ասել է նա: