|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու անհրաժեշտություն կա, որովհետև կառավարության օրինագծերը կուտակվել են:
«Ենթադրում ենք, որ կառավարության հաջորդ նիստում կառաջարկենք հունիսի 15-ին գումարել արտահերթ նստաշրջան: Խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին` մեկ անգամ ևս վերանայել իրենց նախագծերի փաթեթները և առավել կարևորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմին, որովհետև ժամանակը լինելու է սահմանափակ, ծանրաբեռնվածությունը` մեծ, այնպես որ` առաջնահերթությունը տալու ենք միմիայն առավել կարևոր նախագծերին»,- ասաց Դավիթ Հարությունյանը: