|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայտնի է դարձել, որ Անկարայի սկանդալային քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի՝ ապրիլի 29-ին TGRT-ում ուղիղ եթերով ելույթի ընթացքում նրա թիկնապահները քաղաքացու են ծեծի ենթարկել. տեղեկացնում է T24-ը՝ վկայակոչելով Cumhuriyet-ին:
Ծեծի ենթարկված քաղաքացին դիմել է ոստիկանության, և թիկնապահները ձերբակալվել են: Դատախազությունն այդ կապակցությամբ հարցաքննություն է սկսել, սակայն թիկնապահներն անմիջապես ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետը ԱՄՆ ԱԳՆ նախկին խոսնակ Մարի Հարֆին անվանել էր «հիմար շիկահեր», ինչի պատճառով հերթական անգամ հայտնվել էր սկանդալային իրավիճակում: