|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, որ արդեն 25 տարի հեռուստացույց չի դիտում: Նա ասել է, որ դադարել է հեռուստացույց դիտել 1990 թվականի հուլիսի 15-ին` ուխտ անելով կույս Մարիամին:
Հռոմի պապը նաեւ տեղեկացրել է, որ չի օգտվում ինտերնետից, սակայն ամեն ինչից տեղյակ լինելու համար տասը րոպեում աչքի է անցկացնում իտալական թերթերը:
Իսկ իր սիրելի արգենտինական ֆուտբոլային թիմի հաջողությունների մասին նա իմանում է իր շվեյցարական գվարդիականներից: