|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 7-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքապետի ընտրություններ են: ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի թեկնածությունը:
Ուշագրավ է, որ նա այլեւս մրցակից չունի: Թեկնածուներից` ինքնաառաջադրված Գարեգին Համբարձումյանը, ով «Շահումյան Ալկո» ՍՊԸ-ի տնօրենն է, հետ է վերցրել փաստաթղթերը: Ինքնաառաջադրված մեկ այլ թեկնածու՝ Հովհաննես Ղազարյանը, ով առավել հայտնի է Գազի Հովո անունով, ինքնաբացարկ է հայտնել:
Այսպիսով` վարչապետի որդին արդեն իսկ կարող է տոնել սպասելի հաղթանակը: