|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
2015 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության քննիչն իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող, ինքնությունը չպարզված քաղաքացու, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: