|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Անկարայից Կ.Պոլիս ժամանող օդանավի բեռնափոխադրումների բաժնում ընկնելու արդյունքում պայթել են Կենտրոնական բանկին պատկանող տոպրակներից երկուսը, որոնց մեջ հսկայական գումար է եղել. տեղեկացնում է Milliyet-ը:
Այդ մասին շտապ զեկուցվել է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել «Պետական օդանավակայաններ» ձեռնարկության աշխատակիցներն ու օդանավակայանի ոստիկանները: Նրանք փողերը հավաքել ու լցրել են այլ տոպրակի մեջ:
Պարզելու համար՝ գողություն եղել է, թե՝ ոչ, գրանցվել են փողերի համարները:
Օդանավակայանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Գումարը Կ.Պոլսից կուղարկվի Ցյուրիխ: