|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ` ժամը 15:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում են տվել այն մասին, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող Մալյան փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում քաղաքացի է հանկարծամահ եղել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, սակայն, որ նշված բնակարանում առաստաղից կախվել է 1960-ին ծնված քաղաքացի: Նախնական տեղեկություններով` կատարվածն ինքնասպանություն է: Կատարվում է քննություն, դեպքի հանգամանքները պարզվում են: