|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ ՌԴ այցի նախօրեին Չինաստանում տեսահոլովակ են նկարահանել, որում չինացիներն իրենց համակրանքն են հայտնել Վլադիմիր Պուտինին. հայտնում է РИА Новости-ն:
Գերմանական Suddeutsche Zeitung-ը գրում է, որ «համակրելի» ռուս նախագահը մեծ հեղինակություն է վայելում Չինաստանի բնակիչների շրջանում: Հարցվածների մեծ մասը Պուտինին ուժեղ առաջնորդ է անվանել և կարծիք հայտնել, որ Պուտինի նախագահության օրոք ՌԴ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները ավելի սերտ և ներդաշնակ են դարձել:
Չինացիները նաև շնորհավորել են Պուտինին Հաղթանակի կապակցությամբ՝ կատարելով «Մոսկվա-Պեկին», «Կատյուշա» և «Ինչպիսին Պուտինն է» երգերը: