|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ռաուլ Կաստրոն շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին՝ ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ հարաբերությունների վերականգնմանն աջակցելու համար, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես հայտնի է, Ֆրանցիսկոս պապը կարեւոր դերակատարությունէ ունեցել Հավանայի եւ Վաշինգտոնի միջեւ գաղտնի բանակցությունների կայացման գործում, որոնց արդյունքում անցած տարվա դեկտեմբերին հայտարարվեց ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: