|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում 98 տարեկանում մահացել է երկրի նախկին նախագահ Քենան Էվրենը, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ 1980 թվականին զինվորական հեղաշրջման կազմակերպման համար: Էվրենը, ով հեղաշրջման արդյունքում դարձել էր նախագահ, անձեռնմխելի անձ էր մինչեւ 2010 թվականը:
Այս մասին հայտնում է BBC-ն:
2014 թվականի ամռանը Էվրենը մեղավոր ճանաչվեց պետության դեմ կատարած հանցագործությունների մեջ եւ զրկվեց զինվորական կոչումից:
Նա մահացել է Անկարայի զինվորական հոսպիտալում: