|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի հաջորդ համերգը տեղի կունենա մայիսի 26-ին Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում: Համերգը միավորում է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին և «Հովեր» կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյան):
Ծրագիրն ընդգրկում է Կոմիտասի, Ազիզյանի, Շարաֆյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Պենդերեցկու, Շոպենի ստեղծագործությունները: Ավելին` այդ օրը տեղի է ունենալու Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործության համաշխարհահային պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: