|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի դեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի բողոքարկման վերաբերյալ որոշումը:
Դատավորը մերժեց Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վարդան Սարգսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքները, և որոշում կայացվեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն դատախազն ու տուժող կողմը պնդում էին, որ նա դատապարտվի 6 տարվա ազատազրկման:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանը հայտարարեց, որ բողոքարկելու են վերաքննիչ դատարանի որոշումը: Դիտարկմանը, թե ինչո՞ւ չեն հաշտվում Վարդան Պետրոսյանի հետ, նա պատասխանեց. «Թող երեխաներիս հետ բերի, հաշտվենք»: