|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանն ստորագրել է փաստաթուղթը, որում Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին խորհուրդ է տրվում անհատական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ. հայտնում է Лента.ру-ն:
Ազգային անվտանգության ու պաշտպանութան խորհրդին Ռադան դիմել էր դեռևս ապրիլի 22-ին: Եթե պատժամիջոցները հավանության արժանան, կսահմանվեն նաև նրանց նկատմամբ, ովքեր, ուկրաինացի պատգամավորների կարծիքով, պատասխանատու են ՌԴ-ում ուկրաինացի օդաչու և պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի անօրինական ձերբակալության համար: