|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվեց «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն: Այսօր տեղի ունեցավ նրա մամուլի ասուլիսը:
Մինասյանը նախ խոսեց «Տոբոլ»-ից հեռանալու մասին. «Ինձ պետք է այդ դադարը. ֆուտբոլային առումով` շատ հարցերի պատասխան ունեմ գտնելու»:
Նաեւ հավելեց. «Չէի պատկերացնում, որ իմ` տնօրեն նշանակվելը այսպիսի մեծ հետաքրքրություն կառաջացներ: Չեմ ցանկանում խոսել «Տոբոլ»-ից հեռանալու մասին: Հիմա իմ աշխատանքն ամբողջությամբ կապված է «Փյունիկ»-ի հետ»:
Հարցին, թե ի՞նչ խնդիր է դրված «Փյունիկ»-ի առջև, Մինասյանը պատասխանեց. «Այս ակումբը շարունակելու է իր քաղաքականությունը` ֆուտբոլիստներ մատակարարել ազգային հավաքականին: Բոլոր նախադրյալները կան, որ «Փյունիկ»-ը դառնա երկրի չեմպիոն»:
Հարցին` իրեն տեսնո՞ւմ է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, նա պատասխանեց` դա ֆեդերացիայի գործն է:
Yerkir.am-ի հարցին` այնուամենայնիվ, հավաքականը գլխավորելու հրավեր ստանալու դեպքում այդ առաջարկը կընդունի՞, Մինասյանը պատասխանեց, որ այժմ չի ցանկանում խոսել այդ մասին: