|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ թուրքական BBC-ի` երկրի ԱԳՆ-ն այժմ էլ արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ապրիլի 24-ի ուղերձին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան այցին ու ելույթին, ինչպես նաև Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի` «1915 թվականի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարություններին:
Պարզվում է` Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է ԱՄՆ նախագահի ուղերձից, թեեւ նա չարտասանեց «ցեղասպանություն» բառը, թուրքերը պնդում են, որ Օբաման միակողմանի տեսակետ էր արտահայտում և հեռու էր հայերի ու թուրքերի համատեղ արդար հիշողության սկզբունքից:
Արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին` Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Թուրքիան մերժում և քննադատում է Ֆրանսիայի «անարդար ու կողմնակալ դիրքորոշումը»:
Վրդովված ռն նաեւ Գերմանիայի նախագահի հայտարարությունից: Թուրքիայի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է. «Թուրք ազգը չի մոռանալու և չի ներելու Գաուկի արտահայտությունները»: