|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանում բրուցելոզ հիվանդության վարակակիրների թիվը հասնում է 19-ի: «Հայաստանում բրոցելոզ հիվանդությամբ վարակված է 19 հոգի: Նրանք բոլորն էլ ստանում են համապատասխան բուժում, և բոլորի առողջական վիճակը կարելի է գնահատել բավարար»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ բրոցելուզով հիվանդները Կոտայքի մարզից են, և մարզային ու համայնքային կառույցներն էլ են անում ամեն ինչ, որ բուժումն ընթանա պատշաճ մակարդակով:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց նաև՝ եթե համապատասխան կանխարգելիչ միջոցները ժամանակին ձեռնարկվեն, որևէ խնդիր չի լինի, և հիվանդությունը չի տարածվի: