|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ապրիլի 20-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2109» մակնիշի 34 FZ 126 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Գ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և ուղղված դիրքով կանգնել, տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: