|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1963 թ. ծնված Գայանե Պ.-ի տան պատուհաններին և դռանը բենզին են լցրել:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ իր ծանոթ Նատալիա Շ.-ն հեռախոսով վիճաբանել է իր հետ, սպանության սպառնալիքներ տվել իր և իր ընտանիքի անդամների հասցեին, իսկ ապրիլի 17-ին, ժամը 04.30-ին, հրկիզման եղանակով փորձել է այրել իր տան մետաղյա դուռը և պատուհանները:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նատալիա Շ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաքիմիական և ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: