|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հռոմի պապը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը հայկական սփյուռքի՝ Վատիկանի բանկի հաշվին 25 մլրդ դոլար փոխանցելու խոստման դիմաց: Այդ մասին գրում է թուրքական Haber7-ը:
Ըստ կայքի՝ գործարքի կազմակերպիչն է հայ միլիարդատեր Քրք Քրքորյանը: Նա, ըստ կայքի, իր 20 գործընկերների խոստացել է իր ակտիվները պահել Վատիկանի բանկում:
Թուրքական պարբերականը նշում է, որ Քրքորյանը հանդիպել է Հռոմի պապի հետ հունվարի սկզբին:
Պարբերականը գրում է նաև, որ Հռոմի պապը հատուկ է հրաժարվել այցելել Երևան, քանի որ վախենում է գործարքին մասնակցելու մասին կասկածներ առաջացնելուց:
Այսպիսով՝ թուրքական կողմը, գիտակցելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին իր ձախողումները, փորձում է անհույս ապատեղեկատվությամբ փրկել իրավիճակը: