|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովի համերգը` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգային ծրագրում հնչեցին Մոցարտի ստեղծագործությունները՝ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17, «Ռեքվիեմ»։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան):




