|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երևանի Մելքումովի փողոցում գտնվող ավտոլվացման կետի սեփականատերը հունվարի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ լուսաբացին, ժամը 5-ի սահմաններում, կոտրելով նշված կետում տեղադրված էլեկտրական սարքավորման դռնակը՝ գողացել են սարքի մեջ գտնվող դրամընդունիչը և համակարգիչը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ գողություն կատարողը՝ 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հայտնաբերվել և խոստովանական ցուցմունք է տվել, նշելով, որ դրամարկղում առկա է եղել 40.000 դրամ: Կատարվում է քննություն: