|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հռոմի պապը հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հերթը Իսրայելինն է»,- Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հեղինակած հոդվածում գրում է իսրայելական հեղինակավոր The Jerusalem Post պարբերականը:
Հոդվածի հեղինակը կոչ է անում Իսրայելին` ճանաչել հայոց Ցեղասպանությունը` հետևելով Հռոմի պապի օրինակին, ով Սուրբ Պետրոս տաճարում մատուցած պատարագի ժամանակ 1.5 մլն հայի կոտորածն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Նշվում է, որ այս հարցում Իսրայելը կրկնակի պարտավորություն ունի, քանի որ, որպես պետություն, կայացել է այն բանի շնորհիվ, որ աշխարհը ճանաչել ու դատապարտել է Հոլոքոստը, ուստի Իսրայելը պետք է ճանաչի եւ փորձի կանխարգելել բոլոր ցեղասպանությունները: