|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնական դիմում են հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սիրիական հարցով հետագա բանակցություններին միջամտելու խնդրանքով. հայտնում է РИА Новости-ն։
Նամակը ստորագրել է ընդդիմության 7 ներկայացուցիչ: Հեղինակները երախտապարտ են ռուսական իշխանություններին` սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու` նրանց ջանքերի և համառ փորձերի համար։
«Այնուամենայնիվ, մենք կենսական անհրաժեշտություն ենք համարում շարունակել մեր քննարկումները հետևողական և կառուցվածքային հարթակի հաստատման նպատակով՝ բաղկացած իրական և կառուցողական ընդդիմադիրների խմբից»,- ասվում է նամակում։