|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Էվրիկա» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող կրպակ: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բադալ Մուրադյան փողոցի թիվ 8/3 հասցեում գտնվող «Ֆրուտի Մեքս» ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.54-ին, մարվել` 12.14-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը (մոտ 50քմ):