|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 6-ի գիշերը Գյումրիում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 40 երթուղայինի վարորդ Արթուր Պետրոսյանը: «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը երեկ երեկոյան հայտնեց, որ հիվանդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է. «Բազմաթիվ վնասվածքներ ուներ: Հեռացվել է փայծաղը, միզապարկն է ծակված: Վիճակը կայուն ծանր է մնում»: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը, սակայն քաղաքում խոսում են, որ վարորդին ծեծողը թիկնապահ է եղել: Վեճը ծագել է գծի փողի շուրջ, վարորդը չի տվել նրա ուզած չափով, ինչից էլ սկսվել է ծեծկռտուքը»
Մանրամասները՝՝ թերթի այսօրվա համարում: