|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Սելամ-Թեհվիդ» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում Կ.Պոլսի գլխավոր դատախազությունը հրահանգել է ձերբակալել 34 զինվորականի, ովքեր մեղադրվում են լրտեսության, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և կառավարության աշխատանքին խոչընդոտելու փորձերի համար:
Ըստ T24-ի՝ զինվորները ձերբակալվել են մի շարք գործունեությունների մասնակցելու համար, որոնց նպատակը եղել է Թուրքիայի կառավարության տապալումն ու դրա աշխատանքի խոչընդոտումը:
«Սելամ-Թեհվիդ»-ի անդամներից են համարվում կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած «Հիզմեթ» շարժման անդամները։ Նրանց մեղադրում են Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների հեռախոսների անօրինական գաղտնալսման մեջ։