|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում ընդունվել է ներքին անվտանգության մասին նոր օրենքը, որով ոստիկանությունն ավելի լայն լիազորություններ է ստանում փողոցային անկարգությունների ժամանակ, իսկ դրանց մասնակիցների նկատմամբ օրենքն էլ ավելի խիստ պատիժ է ենթադրում: Օրենքը հրապարակվել է պաշտոնական Resmi Gazete պարբերականում:
Օրենքով մինչեւ 5 տարի ազատազրկման պատիժ է նախատեսվում այն ցուցարարների համար, ովքեր ակցիաների ժամանակ մասնակիորեն կամ ամբողջությամբ փակում են դեմքերը:
Դյուրավառ հեղուկով շշերը, հրավառելիքները, երկաթե գնդերը հավասարեցվում են զենքին, եւ ոստիկանությանն իրավունք է վերապահվում զենք կիրառել դրանք օգտագործող անձանց դեմ: