|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մարտի 30-ին՝ երեկոյան, Հյուսիսային պողոտայում մոտ 10 երիտասարդներ ծեծի են ենթարկել 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող, երկու ձեռքերը անդամահատված Արտյոմ Առաքելյանին: Այդ մասին News.am-ին պատմել է ինքը՝ Արտյոմը:
«Նա Հյուսիսային պողոտայում երկու աղջկա հետ զբոսնում էր, երբ լսեց սեռական բնույթի ռեպլիկներ: «Ես մոտեցա, փորձեցի պարզել՝ արդյոք դրանք մեզ էին ուղղված, դրան ի պատասխան,սրանք ինձ հարվածեցին,գցեցին գետնին ու մոտ տասը հոգով սկսեցին դաժանորեն ծեծի ենթարկել,ու չգիտեմ ինչ կլիներ եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին:Տասից յուրաքանչյուրը իր պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցներ»,-ասաց երիտասարդը»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում