|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության մոտ բողոքող ջերմոցատերերին ընդունել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հիշեցնենք, որ ջերմոցատերերը բողոքում են ընդդեմ Թուրքիայից լոլիկի ներկրման:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված` Արմավիրի և Արարատի մարզի մի խումբ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց դժգոհությունները, խոստացել ուսումնասիրել բարձրացված հարցերը և աջակցել առկա խնդիրների լուծմանը: