|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում. հայտնում է Интерфакс-ը։
Այցի ընթացքում նախատեսված են Նարիշկինի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Ռուս խորհրդարանականների պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված խորհրդակցությանը և կլոր սեղանին, որն անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» գիտաժողովի շրջանակում։