|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով` չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել:
Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով նշանակվել է «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը փոխադրման կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: