|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աստանայում մեկնարկել է Պուտին-Նազարբաև-Լուկաշենկո հանդիպումը: Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության, համաշխարհային շուկայում տիրող իրավիճակի, ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հարցեր:
Московский комсомолец-ը, սակայն, հայտնում է, որ հանդիպումը սկսվել է Ղազախստանի ներքաղաքական հարցերի քննարկումից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շտապել է իր աջակցությունը հայտնել Նուրսուլթան Նազարբաևին առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում:
«Այն մարդկանց համար, ովքեր սիրում են Ղազախստանը, ում համար թանկ է երկրի կայուն զարգացումը, իհարկե, այդ օրը կարևոր կլինի աջակցել նախագահ Նազարբաևին: Եվ ես, իհարկե, այդ մարդկանց թվում եմ»,- ասել է Պուտինը: