|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մարսելի «Օլիմպիկի» հայ կենտրոնական պաշտպան Գաել Անդոնյանը մարտի 24-ին կժամանի Հայաստան: ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդում է, որ վերջին օրերին ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի երկրպագուները բազմաթիվ հարցումներ են ուղղել ՀՖՖ՝ Գաել Անդոնյանի իբր Հայաստան չժամանելու լուրերը ճշտելու համար:
Գաել Անդոնյանի պաշտոնական հրավերն ուղարկվել է դեռևս մարտի 9-ին՝ պաշտոնական գրությամբ: Ֆուտբոլիստի փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չկա, բոլոր փաստաթղթերը պատրաստ են վաղուց: Գաել Անդոնյանի տոմսը ձեռք է բերված, և նա Երևան կժամանի մարտի 24-ին ու կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: