|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, ասել է. «ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ խմբի ձեւաչափինը: Ստատուս քվոն անընդունելի է, իսկ բանակցությունների նպատակը խաղաղ կարգավորման հասնելն է: ԵՄ-ն խթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության շարունակմանը, այդ թվում՝ նախագահների մակարդակով: Կոչ ենք անում կողմերին` հարգել հրադադարի ռեժիմը, զսպվածություն դրսեւորել թե' հայտարարություններում և թե' գործողություններում` ստեղծելով հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ»: