|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում շարունակվում են կանանց դեմ բռնությունն ու սպանությունները: Այս անգամ էլ Ադանա-Մերսին ավտոճանապարհին առավոտյան ժամերին երկու կնոջ դի է հայտաբերվել:
Ըստ Demokrathaber-ի՝ կանանցից երկուսն էլ մահացել են անհայտ անձանց կողմից արձակված հրազենային կրակոցից, մեկը՝ գլխին ստացած կրակոցի արդյունքում, իսկ մյուսը՝ կրծքին:
Նույնականացման քարտերի բացակայության պատճառով ոստիկաններին չի հաջողվել բացահայտել զոհերի ինքնությունը, սակայն վերցրել են նրանց մատնահետքերը:
Հետագայում պարզվել է, որ սպանվածները մայր ու դուստր են: Դեպքի մանրամասների բացահայտման համար հետաքննություն է սկսվել: