|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պոլինա Գագարինան Ռուսաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում կներկայացնի A Million Voices երգով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքի կայքը:
Նշենք, որ կատարողի և երգի ընտրության իրավունքից այս տարի օգտվել է Առաջին ալիքը` որպես Ռուսաստանի տարածքում «Եվրատեսիլի» հեռարձակող:
Ի դեպ, A Million Voices երգի վրա աշխատել է ինտերնացիոնալ խումբ՝ Գաբրիել Ալարեսը, Իոահիմ Բիերնբերգը, Քատրինա Նուրբերգենը, Լեոնիդ Գուտկինը, Վլադիմիր Մատեցկին: Գագարինան ելույթ կունենա 25 երեխաներից կազմված խմբի հետ: