|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում Մարդու իրավունքների միությունը նոր զեկույց է հրապարակել երկրում իրավունքների ոտնահարման արդյունքում տուժած երեխաների մասին. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Զեկույցի համաձայն՝ 2014 թվականին Թուրքիայում մահացել է 68 երեխա, վիրավորվել՝ 228-ը:
Մահացածներից 24-ը մահացել են ինքնասպանության, իսկ 44-ը՝ բռնության արդյունքում: 9 երեխա ինքնասպանության փորձ է արել, իսկ 219-ը՝ բռնության և բռնաբարության ենթարկվել: