|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեուլում անհայտ անձը հարձակվել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտի վրա. գրում է Лента.ру-ն:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Լիպերտը գնալիս է եղել դասախոսության:
YTN հեռուստաալիքի տեղեկություններով՝ ածելիով զինված տղամարդը հարձակվել է դեսպանի վրա՝ բացականչելով «Հարավային և Հյուսիսային Կորեաները պետք է միավորվեն»:
Դեսպանին տեղափոխել են հիվանդանոց: YTN-ն նշում է, որ վնասվածքները նրա կյանքին չեն սպառնում:
Հանցագործը ձերբակալվել է: Նրա ինքնության և շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում: