|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լրագրողներն ԱԺ-ում փորձել են զրուցել ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հետ, բայց` ապարդյուն: Նա նախ հայտարարել է, թե լավ չէ, ճնշումը բարձր է, բայց երբ լրագրողները համառել են, որ օդում կախված բազմաթիվ հարցեր կան, բարկացել է:
«Կարո՞ղ է` խփեք»,- արձագանքել է լրագրողներից մեկը: «Որ շատ համը հանես, կարող ա»,- պատասխանել է պատգամավորը:
Նրա կողքին կանգնած պատգամավորներից մեկը փորձել է հանդարտեցնել իրավիճակը եւ հեռացրել է Կարո Կարապետյանին: